«ՆԱՐ-ԱՌ» ընկերությունը մանրամեծածախ առևտրի ոլորտի առաջատարներից է, որը հիմնադրվել է 2000 թվականին Հայաստանում: Ընկերությունը տարիներ շարունակ առևտրային գործունեություն է ծավալում ներքին շուկայում և շարունակում է ընդլայնվել, Հայաստան ներմուծելով տարատեսակ ապրանքների լայն տեսականի՝ լվացող և մաքրող միջոցներ, կոսմետիկ և հիգիենիկ պարագաներ, պլաստմասե և ապակյա իրեր, խոհանոցային սպասք և կենցաղային այլ պարագաներ, և որպես անմիջական ներկրող առաջարկում է բարձրորակ ապրանքներ՝ ցածր գներով: Այժմ «ՆԱՐ-ԱՌ» ընկերությունը հանդիսանում է այնպիսի հանրահայտ ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը, ինչպիսիք են ՝ «Reckitt Benckiser», «Nevskaya Cosmetica», «Nefis Cosmetics», «Salamander», «Titania», «Wilmax», «Ruta», «Pasabahce», «Paclan», «Ucsan Plastik», «Bora Plastik» , «Irak Plastik», «Karapuz» , «Natali» ընկերությունները: «ՆԱՐ-ԱՌ» ընկերությունը առաջիններից էր Հայաստանում, որը հիմնեց սեփական խանութների ցանցը՝ անվանելով «Նարեկ»: Խանութներում բարձրակարգ սպասարկումը, ապրանքների մատչելիությունը և բարձր որակը երաշխավորվում է, իսկ ապրանքատեսականին մշտապես թարմացվում: Ընկերությունը իր պրոֆեսիոնալ, նվիրված և միասնական գործող աշխատակիցների շնորհիվ հասել է մեծ բարձունքների` զբաղեցնելով իր ուրույն տեղն ու դիրքը շուկայում: Իսկ մարկետինգի գրագետ վարման արդյունքում ընկերությունը կարողացավ իր ողջ ապրանքատեսականին հասանելի դարձնել ողջ տարածաշրջանում: Ընկերությունը ունի սեփական խոշոր պահեստային տերմինալներ, բեռնատար մեքենաներ և ընդարձակ դիստրիբուցիոն ցանց` ինչպես ՀՀ ամբողջ տարածքում, այնպես էլ ԼՂՀ-ում : «ՆԱՐ-ԱՌ» ընկերության ներկայացրած ապրանքատեսականին կարող եք գտնել ՀՀ բոլոր մարզերում և ԼՂՀ-ում գտնվող սուպերմարկետներում և ավելի քան 2500 խանութներում: «ՆԱՐ-ԱՌ» ընկերությունը իր ճկուն համակարգի շնորհիվ ընդլայնում է համագործակցության շրջանակները արտերկրյա գործընկերների և տեղական ընկերությունների հետ:



© 2014 «ՆԱՐ-ԱՌ - ՆԱՐԵԿ» ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑ