Wilmax

Wilmax-ը արագ զարգացող ընկերություն է, որը մասնագիտացված է բարակ ճենապակու արտադրությամբ: Այն հիմնադրվել է 2010 թվականին Լոնդոնում, իսկ վաճառքի և լոգիստիկայի գրասենյակը տեղակայված է Հոնկոնգում: Wilmax ընկերությունը առաջարկում է բարձրորակ սպիտակ ճենապակյա սպասքի լայն տեսականի: Wilmax-ի արտադրանքը հարմար է թե ռեստորաններում, թե տանը օգտագործելու համար: Այն կգոհացնի նույնիսկ ամենաքմահաճ հաճախորդին: Սպասքը ամուր է՝ նախատեսված ամենօրյա ինտենսիվ օգտագործման համար: Ապրանքացանկը իր մեջ ներառում է ավելի քան 5000 անուն: Wilmax ապրանքանիշի արտադրանքը կզարմացնի իր թափանցիկությամբ և ամրությամբ, կհիացնի իր յուրահատուկ ոճով և կգրավի իր շահավետ գնով:



© 2014 «ՆԱՐ-ԱՌ - ՆԱՐԵԿ» ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑ