Salamander

Կոշիկի խնամքի միջոցներ ներկայացնող Salamander Professional –ը ունի ապրանքների լայն տեսականի, որը իր մեջ ներառում է ժամանակակից և որակյալ մաքրող միջոցներ: Խնամքի ամբողջ կոսմետիկան նախատեսված է տարբեր տեսակի կաշիների և կտորների համար: Այն երաշխավորում է երկարատև և կատարյալ խնամք: Հիանալի հարմարավետություն են պարգևում Salamander Professional-ի նորություն հանդիսացող միջնադիրներն ու պահանքները (սուպինատորները): Salamander-ը ունի անփոփոխ բարձր որակ, որին սպառողները վստահում են: Ինչ վերաբերվում է կոշիկի կոսմետիկ միջոցներին և հարմարավետությանը , ապա հստակ կարող ենք ասել, որ Salamander-ը իր ոլորտում առաջատար ապրանքանիշ է ամբողջ աշխարհում: Salamander-ը խնդիր է դրել իր առջև կատարելու սպառողների բոլոր պահանջները և որքան հնարավոր է դյուրին դարձնել կոշիկի խնամքը:



© 2014 «ՆԱՐ-ԱՌ - ՆԱՐԵԿ» ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑ