Pasabahce

Pasabahce (Փաշաբախչե) ապրանքանիշը պատկանում է Սիսեկամ ընկերությանը, որը սկիզբ է առել դեռևս 1935 թվականից և այս պահին համարվում է ապակե իրերի արտադրության ոլորտում համաշխարհային առաջատար: Ժամանակակից դիզայնի, բարձր որակի և գնային ճիշտ քաղաքականության շնորհիվ Pasabahce-ն մեծ ճանաչում է ձեռք բերել ավելի քան 100 երկրներում: Ներկայացված ապրանքատեսականին հարմար է զանազան ալկոհոլային խմիչքների մատուցման համար՝ կոկտեյլի, լիքյորի, վիսկիի: Լայն տեսականիով ներկայացված են նաև հյութի, գարեջրի, թեյի, գինու բաժակները: Շաքարամանները, ծաղկամանները, մոխրամանները և Pasabahce-ի մյուս ապրանքները հարմար են թե տան , և թե ռեստորաններում օգտագործման համար: Եվրոպայում վաճառվող 100 ապակե սպասքից 12-ը պատկանում են Pasabahce ապրանքանիշին: Սպասքը նախատեսված է ամենօրյա ինտենսիվ օգտագործման և սպասք լվանալու մեքենաներով լվացման համար, այդ պատճառով էլ շատ ռեստորաններ նախընտրում են հենց այս ապրանքանիշը:



© 2014 «ՆԱՐ-ԱՌ - ՆԱՐԵԿ» ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑ