Невская Косметика

«Նեվսկայա Կոսմետիկա» ընկերությունը մասնագիտացված է կենցաղային քիմիայի և կոսմետիկ միջոցների արտադրության մեջ, որն առաջատար դիրք է գրավում Ռուսական շուկայում: Ապրանքատեսականին իր մեջ ներառում է բերանի խոռոչի խնամքի միջոցներ, կոսմետիկ միջոցներ, օճառ, շամպուններ, երեխաների համար անձեռոցիկներ, լվացքի փոշիներ և հեղուկներ: «Նեվսկայա Կոսմետիկա» ընկերությունն ունի 3 գործարան՝ Սանկտ-Պետերբուրգում, Անգարսկում և Վինիցայում (Ուկրաինայում): «Նեվսկայա Կոսմետիկա» ընկերությունը հայտնի է հետևյալ ապրանքանիշերով՝ «Նովիյ Ժեմչուգ» (ատամի մածուկներ երեխաների և մեծահասակների համար), «Ուշաստի Նյան» (կրեմներ, շամպուններ, լվացքի փոշիներ), «Ռոսա» (սկրաբ, լոսիոն, տոնիկ, ձեռքի և ոտքի կրեմներ), «Սարմա» (մաքրող փոշիներ), «Վարսինկա» (լվացքի հեղուկներ և փոշիներ), «Միստեր Չիստեր», «Տիպ-Տոպ» , որոնք սպառողների վստահությունն ու սերն են վայելում:



© 2014 «ՆԱՐ-ԱՌ - ՆԱՐԵԿ» ԽԱՆՈՒԹՆԵՐԻ ՑԱՆՑ